Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետը «միջնորդագիրը» բառից հետո լրացնել «` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով» բառերով.

2) 1-ին մասի «գ» կետից հանել «, վերջնահաշվարկների իրականացման կանոնները» բառերը.

3) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) դիմորդի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որն առնվազն պարունակում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.».

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» կետերով.

«ե) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագիրը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը.

զ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

է) Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ներառված են սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված պայմանագրում կամ պայմանագրի նախագծում կամ Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում:».

6) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:».

7) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

8) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների կամ համակարգի օպերատորի և հայաստանյան մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխության կամ այլ հանգամանքների ի հայտ գալու հետևանքով Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:».

9) 5-րդ մասի առաջին նախադասության «և սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված փաստաթղթերը» բառերը փոխարինել «և սույն հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «է» կետերով սահմանված փաստաթղթերը» բառերով.

10) 5-րդ մասի երկրորդ նախադասության «հինգ» բառը փոխարինել «քսան» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։