Հոդված 8.2. Վճարահաշվարկային միությունները
Հոդված 8.2. Վճարահաշվարկային միությունները
1. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով հիմնադրել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող վճարահաշվարկային միություններ (իրավաբանական անձանց միություններ) և (կամ) մասնակցել դրանց:
2. Վճարահաշվարկային միությունը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ:
3. Վճարահաշվարկային միությունը պետական գրանցման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է Կենտրոնական բանկին` նշելով տեղեկություններ իր գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների մասին: Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու դեպքում վճարահաշվարկային միությունը Կենտրոնական բանկին այդ մասին տեղեկացնում է 10 օրվա ընթացքում:»: