Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայություններ, ինչպես նաև վերջիններիս հետ կապված և Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ.».
2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, փոստային կապի ծառայությունների մատուցում:».
3) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը «գործունեություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումներ` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:».
5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:
Կենտրոնական բանկը լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից տասնհինգօրյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ տասնհինգօրյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները հակասում են սույն oրենքին կամ այլ oրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին:
Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացելու տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»: