Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպությունները սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»: