Հոդված 5
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա:
2011 թվականի առաջին կիսամյակի համար կազմակերպությունները հաշվառող մարմիններին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված հողի հարկի տարեկան հաշվարկներ չեն ներկայացնում: 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար կազմակերպությունների հողի հարկի պարտավորություններ են համարվում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այդ թվում` նախորդ տարվա հողի հարկի տարեկան հաշվարկի ներկայացումից հետո նոր հարկվող օբյեկտի առաջացման, հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման, ինչպես նաև` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացված հողամասերի հողի հարկի հաշվարկների հիման վրա) առկա հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ը, հաշվի առնելով 2011 թվականի առաջին կիսամյակի համար հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`
1) նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).
2) օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան).
3) նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան).
4) ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. մայիսի 21
Երևան
ՀՕ-141-Ն