Հոդված 76. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 76. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում` ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:
3. Ինքնաբացարկի մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ նրա ընտրական գրավի գումարն ու նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Թեկնածուի մահվան հետևանքով նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները` պետական բյուջե:
5. Սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ և 25 հոդվածի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով` թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքերում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: