Հոդված 1. Ընտրությունների հիմունքները
Հոդված 1. Ընտրությունների հիմունքները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:
3. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:
4. Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:
5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:
(1-ին հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-79-Ն)