Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3) մահացել է.
4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի մահվան պատճառով նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները` պետական բյուջե:
3. Պատգամավորության թեկնածուի գրանցումը սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ և 25 հոդվածի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած ճանաչելիս նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
4. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի ընտրական իրավունքը կորցնելու հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: