Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-28-ից մինչև 2002-08-03։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2002-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

1. Ընտրողների ցուցակներում նշվում են քաղաքացիների ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և հասցեն:

2. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ քաղաքացիների հաշվառման հասցեների: Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջն ստորագրում և կնքում է համայնքի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։