Հոդված 80. Ֆինանսական միջոցների հաշվառումը
Հոդված 80. Ֆինանսական միջոցների հաշվառումը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կատարվում է բյուջետային միջոցներ ստանալու, օգտագործելու, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Թեկնածուները և կուսակցությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ընտրություններից հետո` տասնօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում նախընտրական հիմնադրամից կատարված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետվություններն ստանալուց անմիջապես հետո հաշվետվությունների պատճենները հրապարակում է իր սահմանած կարգով:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում մարզային ընտրական հանձնաժողով ընտրությունների ավարտից հետո` տասնօրյա ժամկետում: Մարզային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրություններից հետո` քսանօրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ հաշվետվություն է ներկայացնում ընտրություններից հետո` 60 օրվա ընթացքում: