ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 19 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 95. Ընտրական համակարգը
Հոդված 95. Ընտրական համակարգը
1. Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:
2. 56 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:
3. 75 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր: