Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «մասնագիտացված առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտացման» բառերով.
2) 2-րդ կետը «(բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց)» բառերից հետո լրացնել «և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում» բառերով.
3) 3-րդ կետի առաջին նախադասությունը «պաշտոնում» բառից հետո լրացնել «և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում» բառերով.
4) 4-րդ կետի «սույն օրենսգրքի» բառերից հետո հանել «118-րդ հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն փաստաբաններին, դատախազներին և քննիչներին, ովքեր ավարտել են ուսուցման ծրագիրը Դատական դպրոցում, ինչպես նաև սույն օրենսգրքի» բառերը.
5) 5-րդ կետի առաջին նախադասությունը «առաջարկում է» բառերից հետո լրացնել «թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝» բառերով.
6) 5-րդ կետի երրորդ նախադասությունը «ավարտած» բառից հետո լրացնել «և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով: