Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 123-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը «նույն տարվա» բառերից հետո լրացնել «և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով.
2) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը «դպրոցի շրջանավարտների» բառերից հետո լրացնել «թափուր տեղին համապատասխան մասնագիտացման» բառերով.
3) 10-րդ մասի «Եթե» բառը փոխարինել «Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե» բառերով, իսկ նույն մասը «մերժված,» բառից հետո լրացնել «թեկնածությունների ցուցակում գտնվելու դեպքում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին:»: