Հոդված 13. Անցումային դրույթներ
Հոդված 13. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրումն առաջին ատյանի վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնին կարող է հավակնել ցանկացած դատավոր: Այս դեպքում թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, դատավորների թեկնածությունների ցուցակում, ինչպես նաև վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք դիմում են ներկայացնում Արդարադատության խորհուրդ` ցուցակի իրենց նախընտրած համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկվելու համար։
4. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածուների դիմումները ստանալու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հաստատում է թեկնածուների ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով:
5. Արդարադատության խորհուրդը վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց դիմումները ստանալու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հաստատում է վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը` համապատասխան մասնագիտացման բաժիններով:
6. Դատավորների ծառայողական առաջխաղացման և դատավորների թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհրդի կողմից կազմվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը:
7. Հանրապետության Նախագահի կողմից դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը և դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու պահից նախկին ցուցակները ճանաչվում են ուժը կորցրած:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-211-Ն