Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով: Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով: Վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:»: