Հոդված 14
Հոդված 14.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են`
աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը) և դրան հավասարեցված վճարները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները,
աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը,
ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,
աե) դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը,
ազ) համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման ծախսերը,
աէ) ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների պահպանման և դրա հետ կապված անցումային շրջանի ծախսերը,
աը) բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցների պահպանման և շտապ բժշկական օգնության իրականացման ծախսերը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-99 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված, ինչպես նաև սույն օրենքի համաձայն 2000 թվականին տրամադրվող բյուջետային վարկերի մարման ժամկետը սահմանել 2005 թվականի հունվարի 1-ը.
գ) մինչև 2000 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների.
դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի համապատասխան մինչև 2000 թվականի հունիսի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեն կատարելու եռամսյակային համամասնությունները` հաշվի առնելով, որ համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը պետք է բաշխվի հետևյալ համամասնություններով, առաջին եռամսյակ` տարեկան գումարի 13,1 տոկոսը, երկրորդ եռամսյակ` 18,7 տոկոսը, երրորդ եռամսյակ` 32,8 տոկոսը և չորրորդ եռամսյակ` 35,4 տոկոսը.
ե) մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին օրենքի նախագիծը: