Հոդված 9
Հոդված 9.
Հաստատել`
ա) սույն օրենքի 7 հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին տրամադրվող հատկացումների` ըստ գործոնների բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր ծավալները`
- «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 4571084.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը` 1500.0 հազար դրամ.
- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը` 1524600.1 հազար դրամ.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2000 թվականի ծախսերի նախահաշիվը` 1,725,854.7 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի`
- ծախսերի նախահաշիվը` 7,733,724.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը` 1,612,635.0 հազար դրամ,
- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 1,460,776.0 հազար դրամ: