Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 246,506.7 մլն դրամ.
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 297,189.6 մլն դրամ.
գ) դեֆիցիտը` 50,682.9 մլն դրամ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 43,614.0 մլն դրամ.
բ) ծախսերի գծով` 43,614.0 մլն դրամ:
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 2000 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 20,088.0 մլն դրամ.
բ) ծախսերի գծով` 20,088.0 մլն դրամ: