Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը` սույն օրենքով նախատեսվածի դիմաց մուտքերի թերակատարման պայմաններում կատարվում է փաստացի ստացված մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի սույն օրենքի 7 և 8 հոդվածներում նախատեսված համամասնությունները և հաշվի առնելով 14 հոդվածի «ա» կետի պահանջները.

բ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե» և «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2000 թվականին (մինչև Երևան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) 100 տոկոսով ամրագրվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար.

դ) 2001 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2000 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

ե) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված առանձին հաշիվները մինչև 2000 թվականի հունիսի 1-ը փակվում են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և նրա տեղական գանձապետական բաժանմունքների կողմից բացված հաշիվների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։