Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում`

ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

բ) կատարել փոփոխություններ սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով հատկացումների ծավալներում և կազմակերպությունների ցանկում.

գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները.

դ) համապատասխան մարզի (Երևան քաղաքի) համայնքներին հասանելիք` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան հաշվարկված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր ծավալի մինչև 30 տոկոսի (Երևան քաղաքում` 50 տոկոսի) սահմաններում կատարել դրանց վերաբաշխում նույն մարզի (Երևան քաղաքի) համայնքների միջև` ջեռուցում իրականացնող համայնքներում ջեռուցման ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ չափով ֆինանսական ռեսուրսներ կուտակելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։