Հոդված 15
Հոդված 15.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
2000 թվականին, անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի 9 հոդվածի «դ» կետով հաստատված ծախսերի նախահաշվով սահմանված գործառնական և վարչական ծախսերն ըստ ենթահոդվածների, այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական և վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաև գործառնական և վարչական ծախսերի յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով կամ ավելացում` 30 տոկոսի չափով: