Հոդված 17
Հոդված 17.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ԱՄՆ-ի, Եվրոմիության և Ճապոնիայի կառավարությունների կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 3621 և 3624 հաշիվներում կուտակված միջոցները զիջել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջել վարկային գծով տրամադրված միջոցները` կառավարության կողմից սույն հոդվածի «ա» կետի համաձայն զիջվող գումարի չափով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված գործառնությունների համապատասխան ձևակերպումներն ավարտել մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը: