Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Սահմանել, որ`

ա) 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8,350.0 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ երկու հատվածների տարբերությամբ`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախկինում տրված վարկերի դիմաց տրամադրված արժեթղթեր,

- երկրորդային շուկայից ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ`

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշվի մնացորդ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներ,

- օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող հիմնարկների միջոցներ,

- Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային դրամաշնորհների իրացումից մուտքեր,

- Հայաստանի Հանրապետության կառավարության անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող այլ դրամային միջոցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։