Հոդված 6
Հոդված 6.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետևյալ չափերով`
հազար դրամ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 202,097,490.0
այդ թվում`
1. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 184,523,500.0
որից`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 183,263,500.0
այդ թվում`
1. Հարկային եկամուտներ 162,210,200.0
այդ թվում`
ա) ավելացված արժեքի հարկ 76,785,000.0
- ձեռնարկություններից և կազմակերպություններից 72,945,750.0
- անհատ ձեռներեցներից 3,839,250.0
բ) շահութահարկ 17,000,000.0
այդ թվում`
- պետական ձեռնարկություններից 3,800,000.0
- ոչ պետական ձեռնարկություններից 9,900,000.0
- օտարերկրյա իրավաբանական անձանցից 700,000.0
- ֆինանսավարկային կազմակերպություններից 2,600,000.0
գ) եկամտահարկ 11,700,200.0
այդ թվում`
- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից 10,185,200.0
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից 750,000.0
- փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից 35,000.0
- այլ եկամուտներից 730,000.0
դ) ակցիզային հարկ 29,007,000.0
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից 13,907,000.0
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից 15,100,000.0
ե) գույքահարկ 40,000.0
- ձեռնարկություններից և կազմակերպություններից 11,360.0
- անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից 28,640.0
զ) հողի հարկ 47,000.0
- գյուղատնտեսական նշանակության հողերից 32,712.0
- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից 14,288.0
է) մաքսային տուրք 8,800,000.0
- ներմուծվող ապրանքների արժեքներից 8,800,000.0
ը) հաստատագրված վճարներ 3,001,000.0
թ) բնական պաշարների օգտագործման և բնապահպանական վճարներ 15,830,000.0
2. Պետական տուրք 9,543,600.0
այդ թվում`
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար 426,000.0
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար 7,718.8
- հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար 1,185,418.0
- պետական գրանցման համար 2,878,048.1
- մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար 38,000.0
- գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար 202,000.0
- ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար 830,850.2
- լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար 206,087.4
- օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար 3,769,477.5
3. Ոչ հարկային եկամուտներ 11,509,700.0
այդ թվում`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր 4,000,000.0
բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ 818,526.3
այդ թվում`
- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ 574,795.8
- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարներ 243,730.5
գ) դիվիդենտներ և շահաբաժիններ 1,960,506.0
այդ թվում`
- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ 378,000.0
- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ 1,582,506.0
դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ (տոկոսներ)` 444,165.8
այդ թվում`
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ 8,326.0
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ 435,839.8
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր 314,000.0
զ) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր 1,951,456.9
է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ 2,021,045.0
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1,260,000.0
այդ թվում`
1. Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր 400,000.0
2. Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր 860,000.0
II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 17,573,990.0