Հոդված 10
Հոդված 10.
Խաղատնային գործունեությամբ և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվելու դեպքում Կառավարիչը կամ նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելուց առաջ հաշվարկել և պետական բյուջե վճարել տուրքերը:
Բացառությամբ խաղատնային գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի և այլ վճարների, Կառավարիչը և նրանից համապատասխան լիցենզիա ստացած անձինք ազատվում են սույն օրենքի համաձայն ստացված մյուս լիցենզիաների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: