Հոդված 8
Հոդված 8.
Կառավարչից լիցենզիա ստացած անձանց վրա տարածվում են լիցենզավորման օրենսդրության պահանջները, բացառությամբ լիցենզիա ստանալու համար ընթացակարգի պահանջների:
Լիցենզավորման օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համապատասխան տեսակի համար լիցենզիա տվող մարմինն իրավասու է կասեցնել Կառավարչից լիցենզիա ստացած անձանց լիցենզիան կամ այդ լիցենզիայի դադարեցման հայցով դիմել դատարան: Այդ անձանց լիցենզիայի գործողության դադարեցումը կամ կասեցումը չի հանգեցնում սույն օրենքով Կառավարչին տրված համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման: