Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված տարածք.
Պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիր.
Կառավարիչ՝ Պայմանագրին համապատասխան Օդանավակայանի կառավարումն իրականացնող անձ:
(2-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-202-Ն)