Հոդված 3
Հոդված 3.
Օդանավակայանի տարածքում դեղերի առքուվաճառքով, դեղատնային գործունեությամբ, արտարժույթի առքուվաճառքով, մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությամբ, անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացմամբ, ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությամբ, մաքսային միջնորդական գործունեությամբ, մաքսային փոխադրողի գործունեությամբ, շահումով խաղերի կազմակերպմամբ, խաղատների կազմակերպմամբ զբաղվելու համար լիցենզավորված անձ ճանաչել Կառավարչին:
(մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-202-Ն)
(մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-202-Ն)
Օդանավակայանի տարածքում Պայմանագրով նախատեսված որևէ գործունեություն իրականացնելու համար, բացառությամբ բանկային և ֆինանսական ծառայությունների, Կառավարչից չեն կարող պահանջվել այլ լիցենզիաներ, քան սույն օրենքի համաձայն տրվածները:
(3-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-202-Ն)