Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-23-ից մինչև 2012-03-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-03-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).

դ) լավագույն ուսանողուհի.

ե) լավագույն աշակերտ.

զ) լավագույն սփյուռքահայ ուսանող.

է) գլխավոր մրցանակ:

(1-ին կետը լրաց. 04.07.09 ՆԿ-105-Ն)

2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

4. Ի գիտություն ընդունել, որ`

ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.

բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. հունիսի 2

Երևան

ՆԿ-127-Ն

Հավելված

ՀՀ Նախագահի 2005 թ. հունիսի 2-ի

ՆԿ-127-Ն կարգադրության

Կ Ա Զ Մ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի

Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԼԽ գործադիր տնօրեն

Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ - Այ Թի Ի ՓԲԸ նախագահ

Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր

Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ - «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն

Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ - «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի նախագահ

(Կազմը փոփ. 16.09.06 ՆԿ-184-Ն, 04.07.09 ՆԿ-105-Ն, փոփ., լրաց. 21.02.11 ՆԿ-22-Ն, փոփ. 06.07.11 ՆԿ-137-Ն)

ՀՀ Նախագահի

աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։