Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը, անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը, անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքից բխող իրավական ակտերը:

3. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է իրավասու մարմին՝ Համահայկական բանկի հիմնադրի իրավունքների ձեռքբերման ու պարտականությունների իրականացման համար, եթե Հայաստանի Հանրապետությունը համարվում է Համահայկական բանկի հիմնադիրներից:

4. Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկը լիազոր մարմին է ներկայացնում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրերը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. հունվարի 17

Երևան

ՀՕ-30-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։