Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Լիազոր մարմինը և Համահայկական բանկի գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Լիազոր մարմինը և Համահայկական բանկի գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը

1. Լիազոր մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Համահայկական բանկը գործունեության ծրագիր կազմելիս առաջնորդվում է լիազոր մարմնի ռազմավարությամբ:

3. Համահայկական բանկն ամեն տարի կազմում և մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում Համահայկական բանկի խորհրդի հաստատած՝ Համահայկական բանկի հաջորդ տարվա ներդրումային գործունեության տարեկան ծրագիրը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի ռազմավարությանը: Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրի վրա: Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա համար ներդրումային գործունեության ծրագրի ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:

4. Համահայկական բանկը մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը լիազոր մարմինը քննարկում և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Համահայկական բանկին, և այդ առաջարկությունները արտացոլվում են Համահայկական բանկի հաջորդ տարվա գործունեության ծրագրերում և դրանց վերաբերյալ հաշվետվություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։