Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումը

1. Համահայկական բանկը բանկային գործունեություն իրականացնելու համար ստանում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային գործունեության լիցենզիա: Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար չեն գործում բանկերի գրանցման և լիցենզավորման համար բանկերի լիցենզիա ստանալու նախնական հավանություն տալու, բանկերի գրանցման և լիցենզավորման վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումն իրականացվում են սույն օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկի հիմնադիրները պարտավոր են Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար դիմել Կենտրոնական բանկ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը պարտավոր են ներկայացնել Համահայկական բանկի հիմնադիրների հաստատած Համահայկական բանկի կանոնադրությունը, Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր, ինչպես նաև Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին ամբողջությամբ համալրել կապիտալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։