Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Համահայկական բանկի գործունեության իրավական կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Համահայկական բանկի գործունեության իրավական կարգավորումը

1. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բանկերի համար սահմանված բանկային գործունեության տնտեսական նորմատիվները: Կենտրոնական բանկն իր իրավական ակտերով Համահայկական բանկի համար սահմանում է տնտեսական նորմատիվներ, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը:

2. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար սահմանում է ներդրումային և բաժանորդագրական գործունեության իրականացման վերաբերյալ դրույթներ:

3. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և այլ մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար սահմանում է Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և այլ մասնակցություն ձեռք բերելու այլ պահանջներ և ընթացակարգ:

4. Համահայկական բանկն իրավունք ունի, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ընդ որում՝ Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բանկերի կողմից մասնաճյուղեր և ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները գրանցվում են Կենտրոնական բանկում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով:

5. Համահայկական բանկն իրավունք ունի, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, հիմնադրելու իրավաբանական անձինք կամ մասնակցելու դրանց կանոնադրական կապիտալին: Իրավաբանական անձ հիմնադրելուց կամ դրա կանոնադրական կապիտալին մասնակցություն ձեռք բերելուց հետո Համահայկական բանկն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

6. Համահայկական բանկի անվճարունակության և սնանկության ընթացակարգը սահմանվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Համահայկական բանկի լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

8. Համահայկական բանկն օգտվում է օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

9. Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։