Հոդված 9
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված այն մարմինների համար, որոնք օրենքով սահմանված կարգով հաստատում և ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մշակում, հաստատում և հրապարակում են իրենց հսկողության ոլորտի ստուգաթերթերը:
Սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին չբավարարող ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները ստուգումն իրականացնում են սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ցածր ռիսկայնության սուբյեկտների համար սահմանված հաճախականությամբ` բացառությամբ 3-րդ կետով սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2011 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-243-Ն