Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-10-08-ից մինչև 2024-12-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-12-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

15 մարտի 2011 թ. N 194-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի մարտի 15-ի

N 194-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն (N 1 և N 2 Աղյուսակ) ու շնորհման կարգը։

2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝

1) առևտրի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների, ոչ պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների և առևտրի կենտրոնների վրա.

2) հանրային սննդի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող օբյեկտների (ռեստորան, բար, սրճարան) վրա։

3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների և հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը։

II. Որակի աստիճան ստանալու համար դիմելու կարգը և ընդհանուր պահանջները

4. Որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են՝

1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

2) շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը.

3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները.

4) գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում)։

5. Կազմակերպությանը որակի աստիճան շնորհելիս դիտարկվում են՝

1) առևտրի ոլորտի կազմակերպությունների դեպքում՝

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ապրանքների տեսականին.

գ. սպասարկումը.

դ. սպասարկող անձնակազմը.

ե. առևտրի սրահը և օժանդակ սենքերը.

զ. կահավորումը և ձևավորումը.

է. տեխնիկական հագեցվածությունը.

ը. լրացուցիչ ծառայությունները։

2) Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում՝

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ծառայությունները.

գ. սպասարկող անձնակազմը.

դ. սրահը և առանձնասենյակները.

ե. կահավորումը և ձևավորումը.

զ. տեխնիկական հագեցվածությունը.

է. սպասքը.

ը. ուտեստների տեսականին։

III. Որակավորման ընթացակարգը

6. Որակի աստիճանները երկուսն են՝ «Որակի բարձրագույն աստիճան» և «Որակի առաջին աստիճան»։

7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով։

8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան) որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):

9. Որակի աստիճան ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման ժամկետն է 30 օր։

Չափորոշիչներ

առևտրի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների

Աղյուսակ N 1

N Չափորոշիչ Առևտրի կենտրոն Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ

1. ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ լուսային ձևավորման տարրերով. 0-3 0-3 0-3

2. Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ. 0-3 0-3 0-3

3. Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում. 0-3 0-3 0-3

4. Սրահ(ներ)ի ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն). 0-3 0-3 0-3

5. Օժանդակ շինությունների և սենքերի՝ այդ թվում սանհանգույցի, առկայություն. 0-3 0-3 0-3

6. Երեկոյան ժամերին հարակից տարածքի լուսավորում. 0-3 0-3 0-3

7. Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն. 0-3 0-3 0-3

8. Հանրային սննդի, զվարճանքի, հանգստի, կենցաղային և առաջին բուժօգնության վճարովի կամ անվճար ծառայությունների ու դրանց համար առանձնացված մասերի առկայություն. 0-3 x x

9. Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն. 0-3 0-3 0-3

10. Ապրանքացուցակի և (կամ) ուղեցույցի առկայություն. 0-3 0-3 0-3

11. Կազմակերպության կնիքով կնքված կամ պաշտոնատար անձի կողմից ստորագրված, օրենսդրության պահանջները բավարարող գնապիտակի առկայություն՝ կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով. 0-3 0-3 0-3

12. Տպագիր գովազդի՝ բուկլետների և այլն, առկայություն. 0-3 0-3 0-3

13. Կիսապատրաստվածքների ու պատրաստի ուտեստների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն). 0-3 0-3 x

14. Դիետիկ սննդամթերքի առկայություն. 0-3 0-3 x

15. Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին. 0-3 0-3 0-3

16. Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը. 0-3 0-3 0-3

17. Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվի պատշաճ տիրապետումը և օտար լեզվի իմացությունը. 0-3 0-3 0-3

18. Բարձրակարգ սպասարկում՝ վաճառվող ապրանքների տեսականու և գների, պատվերների ընդունման և ապրանքների հանձման ժամկետի վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվության տրամադրում. 0-3 0-3 0-3

19. Բարձրախոսով վաճառասրահում ապրանքների տեսականու վերաբերյալ տեղեկատվության հաղորդում. 0-3 x x

20. Անկանխիկ վճարման հնարավորություն և զեղչերի ու կուտակային քարտերի կիրառում. 0-3 0-3 0-3

21. Հսկիչ կշեռքի առկայություն. 0-3 0-3 x

22. Չափափորձարկում պահանջող ապրանքների համար չափափորձարկման հնարավորություն՝ խցիկներ, սարքեր. 0-3 x 0-3

23. Պատվերների ընդունման և ապրանքների առաքման իրականացում. 0-3 0-3 0-3

24. Սպառողների անձնական իրերի՝ պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում. 0-3 0-3 0-3

25. Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում. 0-3 0-3 0-3

26. Ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի առկայություն. 0-3 0-3 0-3

27. Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի կամ անվճար ավտոկայանատեղերի առկայություն. 0-3 0-3 0-3

28. Սանիտարական (այդ թվում՝ սարքերից և սարքավորումներից առաջացող աղմուկի թույլատրելի չափի), տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը. 0-3 0-3 0-3

29. Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող, այդ թվում՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների առկայություն. 0-3 0-3 0-3

30. Լրացուցիչ տեխնիկական միջոցների՝ ինքնաշխատ դռներ, վերելակ, շարժասանդուղք, տեսա և ձայնավերարտադրող և այլ սարքեր, առկայություն. 0-3 0-3 0-3

Առավելագույն բալերի հանրագումարը 90 81 75

Չափորոշիչներ

հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների

Աղյուսակ N 2

Չափորոշիչ Ռեստորան Բար Սրճարան

1. ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ սովորական կամ լուսային ձևավորման տարրերով. 0-3 0-3 0-3

2. Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ. 0-3 0-3 0-3

3. Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում. 0-3 0-3 0-3

4. Մեկից ավելի սրահների և առանձնասենյակների առկայություն. 0-3 0-3 0-3

5. Օժանդակ շինությունների և սենքերի, այդ թվում՝ սանհանգույցի առկայություն. 0-3 0-3 0-3

6. Սրահ(ներ)ի և (կամ) առանձնասենյակների ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն). 0-3 0-3 0-3

7. Սրահում և (կամ) նախասրահում կանգնակ(ներ)ի առկայություն. 0-3 0-3 0-3

8. Պարահրապարակի և (կամ) բեմահարթակի առկայություն. 0-3 0-3 0-3

9. Հանգստի և նյութատեխնիկական հագեցվածությամբ ուրախ ժամանցի կազմակերպման ծառայությունների մատուցում. 0-3 x 0-3

10. Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն. 0-3 0-3 0-3

11. Կահույքի որակը, միատեսակությունը կամ բազմազանությունը, փափուկ կամ հիգիենիկ ծածկով աթոռների, բազկաթոռների, բազմոցների և այլ՝ ինտերիերին համապատասխան առավելագույն հարմարավետությունը ապահովող կահույքի առկայությունը. 0-3 0-3 0-3

12. Սպասքի քանակը և տեսակները, գեղարվեստական ձևավորումը (մետաղե, մելքիորե, նորարծաթի, չժանգոտող պողպատից, ապակյա, փայտյա, խեցե, ճենապակյա կամ հախճապակյա, մեկանգամյա օգտագործման և այլն) ու դրանց համապատասխանությունը թեմատիկ և ազգային խոհանոցներին, մատուցվող ուտեստներին . 0-3 0-3 0-3

13. Սփռոց սպիտակ և (կամ) գունավոր, և (կամ) սփռոց ֆիրմային և (կամ) կտորե անհատական անձեռոցիկներ. 0-3 0-3 0-3

14. Գնացուցակի և (կամ) ճաշացուցակի առկայությունը, կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով, շապիկը կաշվից, կավճապատ թղթից, ստվարաթղթից և այլն. 0-3 0-3 0-3

15. Տպագիր գովազդի՝ հրավիրատոմսերի, բուկլետների և այլն, առկայություն. 0-3 0-3 0-3

16. Ինքնատիպ, նրբաճաշակ, պատվիրված և ֆիրմային կերակրատեսակների ու խմիչքների, այդ թվում՝ ազգային ճաշատեսակների ու խոհարարական արտադրանքի բոլոր հիմնական արտադրատեսակների բազմազան տեսականին. 0-3 0-3 0-3

17. Արդյունաբերական արտադրության խոհարարական արտադրանքի, համեմունքների, սոուսների, մարինադների, մրգերի, անուշեղենի, աղանդերների, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, կոկտեյլների, գրոգի, պունշի, ծխախոտի արտադրանքի, մրգային և հանքային ջրերի լայն տեսականին. 0-3 0-3 0-3

18. Կիսապատրաստվածքների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն). 0-3 x x

19. Սպառողների հատուկ ցանկությունների կատարում՝ սպառողին ի տես կերակրատեսակների և ըմպելիքների (կոկտեյլներ, գրոգ, պունշ և այլ) պատրաստման առումով. 0-3 0-3 0-3

20. Լրակազմված սննդի՝ նախաճաշեր, ճաշեր, ընթրիքներ, տոնական և (կամ) աղանդերային սեղանների և այլն, պատվիրելու հնարավորություն. 0-3 0-3 0-3

21. Դիետիկ ճաշատեսակների առկայություն. 0-3 x x

22. Սպասարկում (ինքնասպասարկում) մատուցողներով, խոհարարներով, բարմեններով, սրահի վարիչներով, որոնք ունեն համապատասխան կրթություն և անցել են մասնագիտական պատրաստվածություն. 0-3 0-3 0-3

23. Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին. 0-3 0-3 0-3

24. Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը, 0-3 0-3 0-3

25. Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվին պատշաճ տիրապետումը, օտար լեզվի իմացությունը. 0-3 0-3 0-3

26. Անկանխիկ վճարման հնարավորություն (կրեդիտ քարտերով, ճամփորդական չեկերով և այլն). 0-3 0-3 0-3

27. Երաժշտության առկայությունը և տեսակները, հնչեցման ձևերը՝ նվագարկիչներ, վոկալ-գործիքային համույթներ, մեներգիչների ելույթներ և այլն, ձայնամեկուսացման առկայությունը. 0-3 0-3 0-3

28. Խոհարարական և հրուշակեղենի արտադրանքի առաքման և օբյեկտից դուրս սպասարկման իրականացում. 0-3 x x

29. Տեղերի ամրագրման պատվերների ընդունում 0-3 0-3 0-3

30. Թերթերի, ամսագրերի, սեղանի խաղերի, ավտոմատ խաղերի և բիլիարդի տրամադրում. 0-3 0-3 0-3

31. Ֆիրմային նշանների, ծաղիկների և հուշանվերների վաճառք. 0-3 0-3 0-3

32. Օծանելիքի և այլ հիգիենիկ պարագաների տրամադրում, կոշիկներ մաքրելու պարագաների և նման ծառայությունների մատուցում. 0-3 0-3 0-3

33. Սանհանգույցում թղթե անձեռոցիկների և չորացման սարքերի առկայություն. 0-3 0-3 0-3

34. Սպառողի պատվերով՝ սպասարկումից հետո, ավելացած ճաշատեսակների և արտադրատեսակների մնացորդի փաթեթավորված տրամադրում. 0-3 0-3 0-3

35. Սպառողների անձնական իրերի՝ վերնազգեստների, պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում. 0-3 0-3 0-3

36. Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում. 0-3 0-3 0-3

37. Սպառողների միաժամանակյա ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի և աստիճանների, հարմարավետ մատուցային և հետիոտնային ճանապարհների, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակի առկայություն. 0-3 0-3 0-3

38. Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն. 0-3 0-3 0-3

39. Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի և անվճար ավտոկայանատեղերի առկայություն. 0-3 0-3 0-3

40. Սանիտարական, տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը. 0-3 0-3 0-3

41. Կազմակերպություններում վթարային ելքերի, աստիճանների, վթարային իրավիճակի ժամանակ գործողությունների մասին հրահանգի, հրդեհի ազդարարման համակարգի և հրդեհից պաշտպանվելու միջոցների առկայություն. 0-3 0-3 0-3

42. Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների, վերելակի, շարժասանդուղքի ինքնաշխատ դռների առկայություն. 0-3 0-3 0-3

43. Ծխելու և (կամ) չծխելու համար առանձնացված տարածքի առկայություն 0-3 0-3 0-3

Առավելագույն բալերի հանրագումարը 129 117 120

(Աղյուսակը լրաց., փոփ. 13.09.11 N 302-Ն)

Աղյուսակ N 3

Բալային միջակայք

Որակավորման դասը Առևտրի ոլորտի կազմակերպություններ Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններ

Առևտրի կենտրոն Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ Ռեստորան Բար Սրճարան

Որակի բարձրագույն աստիճան 86-90 բալ ներառյալ 77-81 բալ ներառյալ 71-75 բալ ներառյալ 125-129 բալ

ներառյալ 113-117 բալ ներառյալ 116-120 բալ

ներառյալ

Որակի առաջին աստիճան 81-85 բալ ներառյալ 72-76 բալ ներառյալ 66-70 բալ ներառյալ 120-124 բալ ներառյալ 108-112 բալ

ներառյալ 111-115 բալ ներառյալ

(Աղյուսակը խմբ. 13.09.11 N 302-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։