Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ջրօգտագործողի իրավունքները և պարտականությունները

Ջրօգտագործողն իրավունք ունի`

ա) օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ստանալու ոռոգման ջուր.

բ) օրենքով սահմանված կարգով հիմնադրելու Ընկերություն.

գ) անդամակցելու Ընկերությանը.

դ) ծանոթանալու Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.

ե) մասնակցելու Ընկերության վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին:

Ջրօգտագործողը պարտավոր է`

ա) ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։