Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընկերության պետական գրանցման համար հիմնադիր կոմիտեն ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կանոնակարգող խորհուրդ` սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր եզրակացություն ստանալու համար:».
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրութամբ.
«Կանոնակարգող խորհուրդը կարող է տրամադրել դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ`
ա) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.
բ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալու անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ ջրաղբյուրից:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադիր կոմիտեն կանոնակարգող խորհրդի կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծի հետ ծանոթացնելու ուղղությամբ և հրավիրում է հիմնադիր ժողով` ապահովելով Ընկերության բոլոր հավանական անդամների հրավերը:».
4) 13-րդ մասը «տնօրեն» և «տնօրենի» բառերից առաջ լրացնել «գործադիր» բառով և նույն մասից հանել «կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում` նաև» բառերը: