Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ» և «ժա» կետերով.

«թ) Ընկերության անդամների միջև, ինչպես նաև վերջիններիս և Ընկերության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողով.

ժ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին.

ժա) ցանկացած պահի ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին:».

2) 2-րդ մասի «բ» կետի «վճարները» բառը փոխարինել «անդամավճարը» բառով, իսկ «ժ» կետը «թույլատրել» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ն իրականացնել յուրաքանչյուր տարվա համար` սույն օրենքով սահմանված անդամավճարների վճարումը.».

5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» և «ժդ» կետերով.

«ժգ) ընդհանուր ժողովի որոշմամբ կատարել այլ տեսակի վճարներ.

ժդ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում է վեճի կողմ և տեղեկացվել է նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի նախագահի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։