Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող Կողմերը կստեղծեն բարենպաստ պայմաններ տնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես.
● տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար շփումների ընդլայնման և նոր կապերի ստեղծման խթանմամբ,
● ներդրումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ,
● գործարար և տնտեսական տեղեկատվության փոխանակման դյուրացմամբ,
● տոնավաճառների, ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման օժանդակմամբ,
● երկու երկրների տնտեսական դաշտը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման դյուրացմամբ,
● փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային գործունեության ոլորտներում իրենց համագործակցությունը տարածելով,
● ապրանքների և ծառայությունների առևտրի խթանմամբ, ինչպես նաև արդյունաբերության, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, տրանսպորտի, բնության պահպանության և զբոսաշրջության ոլորտներում երկարատև համագործակցության հաստատմամբ: