Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցագրի ստացման երեսուներորդ օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ եռամյա ժամկետով, մինչև Պայմանավորվող Կողմերից մեկը գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին իր մտադրության վերաբերյալ դրա գործողության ավարտից նվազագույնը 6 ամիս առաջ:
3. Պայմանավորվող Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Կատարված է Երևանում, 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 24-ին