Հոդված 5
Հոդված 5
1. Միջկառավարական Հանձնաժողովի նիստերը կգումարվեն տարին մեկ անգամ, կամ, անհրաժեշտության դեպքում` Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ:
2. Միջկառավարական Հանձնաժողովի նիստերի անցկացման ժամկետները և օրակարգը կփոխհամաձայնեցվեն Պայմանավորվող Կողմերի միջև:
3. Միջկառավարական Հանձնաժողովի նիստի արդյունքում հյուրընկալող Պայմանավորվող Կողմի կողմից ձևակերպվում է Արձանագրություն, որը ստորագրվում է նիստի ավարտին` երկու պատվիրակությունների ղեկավարների կողմից: