Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, և որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրենց համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ միջազգային կազմակերպությունում և վերջինիս ներկայացուցչությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք և իրենց ծառայության ընթացքում գտնվել այնտեղ առանց մուտքի արտոնագրի: Ուղարկող Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով նախապես ծանուցում է ընդունող Պայմանավորվող կողմին նշված անձանց նշանակման և գործառույթների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք ընդունող Պայմանավորվող կողմից ստանում են համապատասխան կացության կարգավիճակ:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց ընտանիքի անդամները օգտվում են սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հնարավորությունից, եթե նրանք բնակվում են նույն ընտանիքում, ընդունող պայմանավորվող կողմը նրանց ճանաչում է որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի հետ բնակվելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներ, և նրանք ունեն վավերական անձնագիր: