Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հայցվող Կողմը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ մյուս էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հայցող Կողմին գրավոր ծանուցում են հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` նշելով մերժման պատճառները: