Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթ ունեն, կամ տրամադրող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է տրամադրող Կողմը:

2. Հարցման կատարման` սույն Համաձայնագրի հիման վրա ստացված արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, ինչի համար դրանք հայցվել և տրամադրվել են:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի ստացած տեղեկությունները երրորդ կողմի փոխանցելու համար պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը:

4. Սույն Համաձայնագրի հիման վրա` աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներն ուղարկելու և կատարելու շրջանակում անձնական տվյալների անդրսահմանային հաղորդման ժամանակ Կողմերն ապահովում են անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների համարժեք պաշտպանություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։