Հոդված 2
Հոդված 2
Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) Կողմերի պետությունների տարածքներում անօրինականորեն գտնվող անձանց հայտնաբերում,
բ) տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող անձնագրավիզային փաստաթղթերի ներդրում և դրանց պաշտպանության մակարդակի բարձրացում,
գ) անձի հաստատում, այդ թվում` անհրաժեշտության դեպքում նկարով անձի նույնականության ստուգման համապատասխան ընթացակարգերի անցկացմամբ, եթե հայցվող Կողմը հաստատել է այն փաստը, որ ստուգվող անձին հանձնվել է ինքնությունը հաստատող փաստաթուղթը,
դ) փախստական չճանաչված անձանց և անօրինական միգրանտների արտաքսման (վտարման) հետ կապված ընթացակարգերի իրականացում,
ե) հանցագործություններ և/կամ այլ իրավախախտումներ կատարելու համար հետախուզվող անձանց գտնվելու վայրի պարզում,
զ) Կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն ունենալու կամ դրա բացակայության մասին վկայող հանգամանքները պարզելու գործում աջակցության ցուցաբերում,
է) անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում Կողմերի գործունեության փորձը տարածելու համար տեղեկատվական-վերլուծական նյութերի, պարբերական հրատարակությունների փոխանակում,
ը) Կողմերի` անօրինական միգրացիայի հարցերով զբաղվող աշխատակիցների պատրաստում և որակավորման բարձրացում, ներառյալ տվյալ ոլորտում սեմինարների և ստաժավորման կազմակերպումը,
թ) անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների իրականացում,
ժ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում` առաջին հերթին.
- անօրինական միգրացիայի հայտնաբերված ուղիների մասին,
- Կողմերի պետությունների տարածքներում գործող անօրինական միգրացիայի կազմակերպմանը և իրականացմանը մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին,
- անօրինական միգրացիայի ուղիներ կազմակերպելու ժամանակ օգտագործվող ելման կետերի և նշանակման կետերի, երթուղիների, փոխադրողների և տրանսպորտային միջոցների մասին,
- մուտքի վիզաներ և այլ փաստաթղթեր ստանալու և դրանք անօրինական միգրացիայի նպատակով օգտագործելու ձևերի մասին,
- անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում Կողմերի պետությունների
օրենսդրության մասին,
- անօրինական միգրացիայի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցների մասին,
- անձը հաստատող և պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի օրինակների, ինչպես նաև Կողմերի պետությունների տարածքներ մուտք գործելու, գտնվելու (բնակվելու) և ելքի փաստաթղթերի հետ կապված պահանջների մասին,
- միգրացիայի հարցերով երրորդ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի մասին,
ժա) համագործակցության փոխադարձաբար ընդունելի այլ ուղղություններ: