Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների հիման վրա:
2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր, ռուսերեն, փոստով կամ կապի տեխնիկական ուղիներով:
Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է տեղեկատվության համապատասխան պաշտպանությունն ապահովող կապի ուղիներով:
3. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.
ա) աջակցություն հայցող մարմնի և հայցվող մարմնի անվանումները,
բ) գործի էության շարադրանքը,
գ) հարցման նպատակը և հիմնավորումը,
դ) հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,
ե) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:
4. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ստորագրվում է հայցող Կողմի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից:
Կողմերը փոխանակում են պաշտոնատար անձանց անվանացանկերը, որոնք լիազորված են ստորագրելու աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում:
5. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները ստորագրելու համար լիազորված պաշտոնատար անձանց` սույն հոդվածի 4-րդ կետում նշված անվանացանկերի փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին անհապաղ ծանուցում են միմյանց: