Հոդված 4
Հոդված 4
1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար հարցման արագ և հնարավորին չափով առավել ամբողջական կատարումը:
Հայցող Կողմին անհապաղ ծանուցում են հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը զգալիորեն ուշացնող հանգամանքների մասին:
2. Հայցվող Կողմն իրավունք ունի խնդրելու լրացուցիչ տվյալներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:
3. Հարցումը կատարելիս գործադրվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը:
4. Եթե հայցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդման կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ համաձայնեցնել իր որոշած պայմանների պահպանման հետ:
5. Հայցվող Կողմը հնարավորին սեղմ ժամկետներում տեղեկացնում է հայցող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին: