Հոդված 7
Հոդված 7
Հակաիրավական գործողություններին հակազդելը
1. Բանկը, միջազգային իրավունքի և Հիմնադրամի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, պատշաճ միջոցներ է ձեռնարկում Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ առնչություն ունեցող հակաիրավական գործողությունների մասին նախազգուշացնելու և դրանք կանխելու համար: Բանկը նշված պահանջին առնչվող հղումները ներառում է Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերում: Ընդ որում` Հիմնադրամի միջոցներն ստացողները պարտավորություն են ստանձնում համապատասխան դրույթները ներառել ապրանքներ, աշխատանքեր և ծառայություններ մատակարարողների հետ Հիմնադրամի միջոցների հաշվին կնքվող բոլոր պայմանագրերում:
2. Հակաիրավական գործողությունների բոլոր դեպքերի մասին Բանկը տեղեկացնում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին և Հիմնադրամի խորհրդին: