Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

1. Սույն Համաձայնագրով Կողմերը սահմանում են Հիմնադրամի միջոցների համատեղ կառավարման կարգը:

2. Հիմնադրամի հիմնադիր պետությունները, ինչպես նաև Հիմնադրամի մասին կանոնադրության համապատասխան սույն Համաձայնագրին միացած և Հիմնադրամի մասնակիցներ դարձած պետությունները և միջազգային կազմակերպությունները (այսուհետ` Հիմնադրամի մասնակիցներ) իրականացնում են Հիմնադրամի միջոցների կառավարումը Հիմնադրամի խորհրդի միջոցով, որի իրավասությունները սահմանված են Հիմնադրամի մասին կանոնադրությամբ:

Սույն Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Բանկը ստանձնում է Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարումը, որոնք ընդգրկվում են Հիմնադրամի միջոցների տնօրինման և վարչական կառավարման մեջ:

3. Սույն Համաձայնագրով նախատեսված գործառույթների իրականացման և այդ նպատակով գործարքների կնքման ժամանակ Բանկը նշում է, որ գործում է որպես Հիմնադրամի միջոցների կառավարիչ:

Գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունների կատարման ժամանակ Բանկը մյուս կողմին տեղեկացնում է, որ դրանք այդ ձևով են կատարվել, իսկ գրավոր փաստաթղթերում իր անվանումից հետո նշում է. «ԵվրԱսՏՀ-ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ»:

4. Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարման ժամանակ Բանկը գործում է Հիմնադրամի մասին կանոնադրության 2-րդ հոդվածում թվարկված Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխան (այսուհետ` Հիմնադրամի փաստաթղթեր)` առաջնորդվելով բացառապես Հիմնադրամի մասնակիցների շահերով և Հիմնադրամի ստեղծման նպատակներով, և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Հիմնադրամի միջոցների արդյունավետ կառավարումն ապահովելու համար:

5. Հիմնադրամի մասնակիցներ հանդիսացող պետությունները սույնով Հիմնադրամի միջոցների և Հիմնադրամի գործառնությունների նկատմամբ տարածում են Բանկի անձեռնմխելիությունները, առավելությունները և արտոնությունները, որոնք նախատեսված են նրա հիմնադիր փաստաթղթերով, և երաշխավորում են դրանց գործողությունը իրենց իրավազորության շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։