Հոդված 3
Հոդված 3
Հիմնադրամի միջոցների հաշվառումը
1. Բանկի տնօրինմանը հանձնված Հիմնադրամի միջոցները Բանկը գրանցում է առանձին հաշվեկշռում և դրանով վարում է ինքնուրույն, առանձին հաշվառում:
2. Բանկը Հիմնադրամի միջոցներն առանձնացնում է Բանկի ունեցվածքից (ակտիվներ, կապիտալ և սովորական ռեսուրսներ) և Բանկի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան ստեղծված այլ հատուկ ֆոնդերի ռեսուրսներից:
3. Բանկը Հիմնադրամի միջոցների հաշվառումն իրականացնում է հաշվապահական (ֆինանսական) հաշվառման վարման և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության կազմման այն նույն սկզբունքներով, որոնք նա կիրառում է սեփական հաշվեմատյանների և հաշիվների նկատմամբ:
Նշված սկզբունքները նախատեսում են հաշվառման փաստաթղթային հիմնավորման կատարում, հաշվապահական հաշիվների վարում և ֆինանսական հաշվետվության կազմում` Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք հետևողականորեն կիրառվում են և պատշաճ կերպով արտացոլում են Հիմնադրամի շրջանակներում իրականացվող գործունեության հետ կապված ռեսուրսները, ծախսերը և գործողությունները:
4. Բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու մի արժույթի փոխարժեքը մեկ այլ արժույթի նկատմամբ, Բանկի կողմից արժույթի փոխարժեքի որոշումը կատարվում է այն նույն սկզբունքների կիրառմամբ, որոնք Բանկի կողմից օգտագործվում են իր գանձապահական գործառնություններն իրականացնելու համար: